ԱՄՆ-ն աջակցել է Իրաքի հյուսիսից փախչող ահաբեկիչներին
Իրաքի «Բադր» կազմակերպության պատասխանատուներից Մոհամմեդ Ալ-Բայաթին, շաբաթ օրը հայտարարեց, որ ամերիկյան ուղղաթիռներն Իրաքի հյուսիս-արևելյան Սալահեդդին նահանգի «Թոզխորմաթո»-ի տարածքում օգնել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների փախուստին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ալ-Բայաթին Իրաքից ահաբեկիչների փախուստին ԱՄՆ-ի ցուցաբերած մասնակցությունն Իրաքի ժողովրդի հանդեպ նրանց դավաճանության ապացույցը համարելով, հավելել է. «Երբ Իրաքի անվտանգության ու «Ալ-Հաշդ Ալ-Շաըբի»-ի ուժերը Սալահեդդին նահանգում հետապնդում էին ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին, ամերիկյան ուղղաթիռները տարածքից հեռացրեցին վերջիններիս»:
«Սալահեդդին նահանգում հաստատված Իրաքի զինված ուժերը քննարկում են այդ երկրի հյուսիսից ահաբեկիչների փախուստը»,-հայտարարել է Ալ-Բայաթին:
Վերջին տարիներին Իրաքի ու Սիրիայի տարբեր տարածքներից ԻԼԻՊ-ի վարձկաններին ու մյուս ահաբեկիչներին փրկելու ամերիկացիների քայլը տարածաշրջանի քաղաքական բազմաթիվ գործիչների կողմից ներկայացվել է որպես ահաբեկչության հանդեպ ԱՄՆ-ի ռազմավարական հովանավորության վառ ապացույցներից մեկը: