Թուրք ուժայինները վերսկսում են քրդերի դեմ ռազմական գործողությունները
Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալան հայտարարել է երկրի հարավ-արևելյան 3 շրջաններում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ նոր «հակաահաբեկչական գործողություններ» սկսելու մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ հայտարարվել էր Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանում և Շըրնաք նահանգի Ջիզրե բնակավայրում ռազմական գործողությունների ավարտի մասին:
Թուրք նախարարը հայտնել է, որ այդ շրջաններում կրկին նախատեսվում է պարետային ժամ հայտարարել։
Թուրքական իշխանությունները դեկտեմբերին երկրի հարավ-արեւելյան շրջանների մի շարք բնակավայրերում հայտարարել էին պարետային ժամ: Քրդերի հետ բախումներ էին տեղի ունենում տարբեր շրջաններում: Ռազմական գործողություններն առավել տեւական էին Սուրում:
Թուրք ուժայինների տվյալներով «հակաահաբեկչական գործողությունների» ժամանակ միայն դեկտեմբերի կեսերին ոչնչացրել են ավելի քան 1000 քուրդ զինյալների: Քրդերը պնդում են, որ այդ ընթացքում սպանվել են տասնյակ խաղաղ բնակիչներ:
galatv.am/
13/3/2016