Կորցրածը վերականգնելու համար Թուրքիային 10 տարի է պետք. Le Monde
https://parstoday.ir/hy/news/west_asia-i8053-Կորցրածը_վերականգնելու_համար_Թուրքիային_10_տարի_է_պետք._le_monde
Թուրքիայի տնտեսությունը կայուն է մնում քաղաքական ցնցումների նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2016 10:13 Asia/Tehran
  • Կորցրածը վերականգնելու համար Թուրքիային 10 տարի է պետք. Le Monde

Թուրքիայի տնտեսությունը կայուն է մնում քաղաքական ցնցումների նկատմամբ:

Այս մասին գրում է Le Monde ֆրանսիական թերթը: Ընդհանուր առմամբ, անհնար է չտեսնել վերջին 15 տարում Թուրքիայի տնտեսության գրանցած մեծ աճը, նշում է թերթը:

ԱՄՀ վերջին կանխատեսումների համաձայն՝ Թուրքիայում 2016թ. 3.2-տոկոսանոց տնտեսկան աճ է սպասվում: Մեքենաների արտահանումը փետրվարին աճել է 17 տոկոսով, ինչը 2008թ.-ից հետո լավագույն ցուցանիշն է: Իսկ դեպի զարգացած երկրներ արտահանման ծավալները աճել են 48 տոկոսով, ասել է Թուրքիայի ավտոմեքենաների արտահանման միության նախագահ Օրհան Սաբունչուն:

Այդուհանդերձ տնտեսական ճգնաժամը կարող է սառեցնել ներդրողների համակրանքը: «Թուրքիայի բոլոր ակտիվները՝ քաղաքականության, տնտեսության, դիվանագիտության, հալչում են: Թուրքիան չի անհետանա տեսադաշտից, սակայն կորցրածը վերականգնելու համար 10 տարի է պետք»,- կարծում է Ֆրանսիայի միջազգային եւ ռազմավարական հարաբերությունների ինստիտուտի՝ Թուրքիայի հարցով մասնագետ Դիդյե Բիյոնը:

2016թ. հունվարին Թուրքիայում տուրիստական ակտիվությունը 6.4 տոկոսով մարել է պայթյունների ֆոնին: Հյուրանոցները ստիպված են իջեցնել գները, որպեսզի զբոսաշրջիկներ գրավեն: Ֆրանսիայի Sciences ինստիտուտի վերլուծաբան Ռո Ժան Մարկի գնահատմամբ Թուրքիայի հյուրանոցները հիմա զբաղեցված են 50 տոկոսով: Ընդ որում, մարդիկ հետաձգում են ամրագրումը, բայց ամբողջովին չեն հանում այն:

galatv.am

13/3/2016