Քաբուլում ահաբեկչական պայթյունի հետևանքով մահացել է 20 մարդ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվածերի թիվը հասել է 20-ի, այս մասին գրում է Tolo News-ը՝ հղում անելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր 15 մահացածի մասին:
Նշենք, որ ահաբեկչական հարձակումն իրականացվել է Քաբուլի շրջաններից մեկում գտնվող ոստկանական անցակետի մոտ:
Հարձակման պատասխանատվությունն իր վրա արդեն վերցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Դեռևս հունվարի 3-ին լրատվամիջոցները հայտնեցին, որ Աֆղանստանի իշխանություններին հաջողվել է հայտնաբերել ու վնասազերծել ԻՊ ահաբեկիչների մի խումբ, որը պատրաստվում էր ահաբեկչական հարձակումների շարք իրականացնել երկրում: Աֆղանցի իրավապահները ձերբակալել էին 13 ԻՊ-ականի:
Tert.am