Քաբուլում ահաբեկչական պայթյունի հետևանքով մահացել է 20 մարդ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i80561-Քաբուլում_ահաբեկչական_պայթյունի_հետևանքով_մահացել_է_20_մարդ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվածերի թիվը հասել է 20-ի, այս մասին գրում է Tolo News-ը՝ հղում անելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2018 09:14 Asia/Tehran
  • Քաբուլում ահաբեկչական պայթյունի հետևանքով մահացել է 20 մարդ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվածերի թիվը հասել է 20-ի, այս մասին գրում է Tolo News-ը՝ հղում անելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր 15 մահացածի մասին:
Նշենք, որ ահաբեկչական հարձակումն իրականացվել է Քաբուլի շրջաններից մեկում գտնվող ոստկանական անցակետի մոտ:
Հարձակման պատասխանատվությունն իր վրա արդեն վերցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Դեռևս հունվարի 3-ին լրատվամիջոցները հայտնեցին, որ Աֆղանստանի իշխանություններին հաջողվել է հայտնաբերել ու վնասազերծել ԻՊ ահաբեկիչների մի խումբ, որը պատրաստվում էր ահաբեկչական հարձակումների շարք իրականացնել երկրում: Աֆղանցի իրավապահները ձերբակալել էին 13 ԻՊ-ականի:

Tert.am