Հավանական է, որ ԻԼԻՊ-ի դաստիարակած երեխաները մուտք գործեն Գերմանիա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i80837-Հավանական_է_որ_ԻԼԻՊ_ի_դաստիարակած_երեխաները_մուտք_գործեն_Գերմանիա
Գերմանիայի խորհրդարանական աղբյուրներ հաղորդել են ,որ հավանական է Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումների , հատկապես ԻԼԻՊ-ի դաստիարակած ավելի քան 100 երեխաներ մուտք գործեն Գերմանիա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2018 14:45 Asia/Tehran
  • Հավանական է, որ ԻԼԻՊ-ի դաստիարակած երեխաները մուտք գործեն Գերմանիա

Գերմանիայի խորհրդարանական աղբյուրներ հաղորդել են ,որ հավանական է Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումների , հատկապես ԻԼԻՊ-ի դաստիարակած ավելի քան 100 երեխաներ մուտք գործեն Գերմանիա:

Հղում անելով Գերմանիայի խորհրդարանի «Կանաչների» ֆրակցիային, այդ երկրում լույս տեսնող «Դի Վելտ» թերթը հաղորդել է.«Այս անձինք այնքան անչափահաս են ,որ դժվարությամբ են կարողանում կրել ահաբեկիչների տրամադրած ատրճանակները: Նրանք դաստիարակվել  են Սիրիայում ու Իրաքում՝ թաքֆիրականների դպրոցներում»:

Ըստ հաղորդման՝ գոյություն ունի մի տեսանյութ, որում ահաբեկիչները երեխաներին դաստիարակում են ահաբեկչական նպատակների համար: