Սիրիայի բանակի պատասխանը Սիոնիստական ռեժիմի հրթիռային հարձակմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i80881-Սիրիայի_բանակի_պատասխանը_Սիոնիստական_ռեժիմի_հրթիռային_հարձակմանը
Սիրիայի ԶՈւ-ի և բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ բանակը հակաօդային պաշտպանություն է իրականացրել Իսրայելի ռեժիմի երեքշաբթի առավոտյան իրականացրած հրթիռային հարձակման դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2018 07:43 Asia/Tehran
  • Սիրիայի բանակի պատասխանը Սիոնիստական ռեժիմի հրթիռային հարձակմանը

Սիրիայի ԶՈւ-ի և բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ բանակը հակաօդային պաշտպանություն է իրականացրել Իսրայելի ռեժիմի երեքշաբթի առավոտյան իրականացրած հրթիռային հարձակման դեմ:

Մի հաղորդագրությամբ, Սիրիայի ԶՈւ-ի և բանակի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է, որ երեքշաբթի առավոտյան, սիոնսիտական ռեժիմի կործանիչները Լիբանանի երկնքից մի քանի հրթիռ են արձակել Ռիֆ-Դամասկոսի Ալ-Ղաթիֆայի շրջանի ուղղությամբ:

Իսրայելի հարձակումներին պատասխանելու և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը շարունակելու պատրաստակամություն հայտնելով, Սիրիայի ԶՈւ և բանակի գլխավոր հրամանատարն ասել է. «Սիրիայի հակաօդային պաշտպանությունը թիրախ է դարձրել Իսրայելի ռեժիմի արձակած չորս հրթիռներից մեկը: Մյուս երեքը վայր են ընկել երկրի ռազմական դիրքերի մոտակայքում, սակայն կորուստներ չեն պատճառել»:

Հունվարի 4-ին ևս իսրայելական կործանիչները թիրախ են դարձրել Դամասկոսի շրջակայքում Ալ-Ղասիուն լեռներում գտնվող զինապահեստը:

Դամասկոսը բազմիցս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի նախագահին առանձին նամակներ հղելով, պահանջել է դատապարտել Սիրիայի տարածքում Սիոնիստան ռեժիմի հարձակումները: