Սիրիայի բանակի պատասխանը Սիոնիստական ռեժիմի հրթիռային հարձակմանը
Սիրիայի ԶՈւ-ի և բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ բանակը հակաօդային պաշտպանություն է իրականացրել Իսրայելի ռեժիմի երեքշաբթի առավոտյան իրականացրած հրթիռային հարձակման դեմ:
Մի հաղորդագրությամբ, Սիրիայի ԶՈւ-ի և բանակի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է, որ երեքշաբթի առավոտյան, սիոնսիտական ռեժիմի կործանիչները Լիբանանի երկնքից մի քանի հրթիռ են արձակել Ռիֆ-Դամասկոսի Ալ-Ղաթիֆայի շրջանի ուղղությամբ:
Իսրայելի հարձակումներին պատասխանելու և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը շարունակելու պատրաստակամություն հայտնելով, Սիրիայի ԶՈւ և բանակի գլխավոր հրամանատարն ասել է. «Սիրիայի հակաօդային պաշտպանությունը թիրախ է դարձրել Իսրայելի ռեժիմի արձակած չորս հրթիռներից մեկը: Մյուս երեքը վայր են ընկել երկրի ռազմական դիրքերի մոտակայքում, սակայն կորուստներ չեն պատճառել»:
Հունվարի 4-ին ևս իսրայելական կործանիչները թիրախ են դարձրել Դամասկոսի շրջակայքում Ալ-Ղասիուն լեռներում գտնվող զինապահեստը:
Դամասկոսը բազմիցս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի նախագահին առանձին նամակներ հղելով, պահանջել է դատապարտել Սիրիայի տարածքում Սիոնիստան ռեժիմի հարձակումները: