Սիոնիստական ռեժիմը Երուսաղեմում ավերել է պաղեստինցիներին պատկանող 132 տուն ու շինություն
Պաղեստինյան մարդու իրավունքների կենտրոնը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ 2017 թվականի ընթացքում Երուսաղեմում ավերվել է պաղեստինցիներին պատկանող 132 տուն ու շինություն:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, «Ալ-Ղոդս» իրավապաշտպան կենտրոնն այս հաղորդագրության մեջ նշել է, որ այս շինությունների ավերումը հանգեցրել է 240 պաղեստինցիների պարտադիր տեղահանության, որոնց կեսը երեխաներ են:
Պաղեստինի տարածքային ուսումնասիրությունների ոչ-պետական մի կենտրոն, դեկտեմբերի 31-ին հայտարարեց, որ Սիոնիստական ռեժիմը 2017 թվականին սիոնիստական նոր քաղաքավաններ կառուցելու նպատակով բռնագրավել է Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիներին պատկանող ավելի քան 900 հեկտար հողատարածքներ:
Կենտրոնի հայտարարության համաձայն՝ պաղեստինցիների տարածքներում Սիոնիստական ռեժիմի ավանների կառուցումը 2017 թվականին նախորդ տարվա համեմատությամբ 300 տոկոս աճ է արձանագրել:
Սիոնիստական ռեժիմն անտեսելով միջազգային հանրության պահանջը, շարունակում է սիոնիստական քաղաքավանների կառուցումը և այդ ուղղությամբ վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը: