ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i81109-ԱՄՆ_ի_դեսպանատան_ներկայացուցիչը_կանչվել_է_Թուրքիայի_արտգործնախարարություն
Բացատրություններ տալու նպատակով Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Ֆիլիպ Կոսնեթին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2018 08:25 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն

Բացատրություններ տալու նպատակով Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Ֆիլիպ Կոսնեթին։

Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ պատճառն այն է, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցություն ցուցաբերել Սիրիայի քրդական ուժերին: Թուրքական կողմի պնդմամբ՝ ԱՄՆ-ն շարունակում է զինել և վարժեցնել քուրդ զինյալներին:

Միջանկյալ նշենք, որ Թուրքիան դատապարտում է ԱՄՆ-ի և Սիրիայի քրդերի համագործակցությունը, քանի որ վերջինս պաշտոնական Անկարայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն:

Ամերիկացի պաշտոնյայի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Սիրիայի վերջին զարգացումները:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ չնայած բոլոր զգուշացումներին, Սիրիայի քրդերը ԱՄՆ-ի աջակցությամբ այնուամենայնիվ մասնակցեցին Ռաքքայի օպերացիային, որը ի վերջո 2017թ. հոկտեմբերի 17-ին վերջնականապես մաքրվեց «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից:

7or.am/