Սիոնիստների հակահրթիռային պաշտպանության համակարգի փորձարկումը ձախողել է
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարությունը հայտարարել է սիոնիստների ամենածախսատար ռազմական նախագծի՝ «Հեց-3» հակահրթիռային համակարգի փորձարկումը երրորդ անընդմեջ անգամ ձախողելու մասին:
Իսրայելի պատերազմի նախարարությունը հայտարարել է.«Նախատեսված էր «Հեց-3» հակահրթիռային համակարգը չորեքշաբթի օրն երրորդ անընդմեջ անգամ փորձարկման ենթարկվեր, սակայն տվյալների փոխանցման ժամանակ խնդիրներ ծագելու պատճառով, փորձարկումն առ այժմ տեղի չի ունենա»:
Հարկ է նշել, որ սա Իսրայելի սպառազինական փորձարկումների ամենավերջին ձախողումն է: «Հեց» հակահրթիռային համակարգը այդ ռեժիմի ամենաբարձրակարգ ու կարևորագույն համակարգն է՝ միջին հեռահարությամբ բալիստիկ հրթիռների դիմակայման համար:
2017 թվականի սեպտեմբերին նույնպես «Հեց-2» հրթիռի փորձարկումը ձախողեց:
«Հեց-3» հակահրթիռային համակարգի ծախսն առ այսօր կազմել է ավելի քան երկու միլիարդ երկու հարյուր միլիոն դոլար,որի 80 տոկոսն ապահովել է ԱՄՆ-ն: