Սիոնիստ զորայինները սպանել են երկու պաղեստինցի պատանիների
https://parstoday.ir/hy/news/west_asia-i81171-Սիոնիստ_զորայինները_սպանել_են_երկու_պաղեստինցի_պատանիների
Գազայի հատվածի հարավ ու Հորդանան գետի արևմտյան ափ Սիոնիստական ռեժիմի զորայինների ներխուժման ընթացքում նահատակվել են երկու պաղեստինցի պատանիներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2018 00:21 Asia/Tehran
  • Սիոնիստ զորայինները սպանել  են երկու պաղեստինցի  պատանիների

Գազայի հատվածի հարավ ու Հորդանան գետի արևմտյան ափ Սիոնիստական ռեժիմի զորայինների ներխուժման ընթացքում նահատակվել են երկու պաղեստինցի պատանիներ:

Պաղեստինյան ԶԼՄ-ները հինգշաբթի օրը հայտարարել են. «Գազայի հատվածի հարավում սիոնիստ զորայինները սպանել են 16-ամյա  Ամիր Աբդոլհամիդ Աբու Մասաեդին»:

Պաղեստինի առողջապահության նախարարությունը տեղեկացրել ե Հորդանան գետի արևմտյան ափին, Նաբլոս քաղաքի հարավում գտնվող «Աըրաղ Բորին» ավանում ստացած ծանր վերքերի պատճառով պաղեստինցի պատանի Ալի Օմար Ղադուսի նահատակության մասին:

Նաբլոսի հարավ-արևմտյան տարածքում հրաձգության հետևանքով քաղաքավանների մի բնակչի սպանվելը պատրվակ ծառայեցնելով, Սիոնիստական ռեժիմի բանակի զորայինները երեքշաբթի գիշեր ներխուժել են այդ քաղաքի տարբեր շրջաններ: