Էրդողանը սպառնացել է ռազմարշավ սկսել Սիրիայում
Հունվար 14, 2018 07:12 Asia/Tehran
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը կարող է շաբաթվա ընթացքում ռազմական գործողություններ սկսել սիրիացի քրդերի բնակության տարածքներում՝ Մանբիջ և Աֆրին քաղաքներում:
Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը:«Մանբիջում կտեսնեն, թե ինչ կանենք մեկ շաբաթից, եթե չիրականացնեն մեզ տված խոստումը»,–հայտարարել է Էրդողանը:Անկարան բազմիցս դատապարտել է Վաշինգտոնին սիրիացի քրդերին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար, որոնց Թուրքիան ահաբեկչական կազմակերպություն է համարում:Թուրքիան ավելի վաղ խոստացել էր Ռուսաստանի հետ համաձայնեցնել սիրիացի քրդերի դեմ հնարավոր ռազմարշավը:
tert.am
Պիտակ