Էրդողանը սպառնացել է ռազմարշավ սկսել Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i81345-Էրդողանը_սպառնացել_է_ռազմարշավ_սկսել_Սիրիայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը կարող է շաբաթվա ընթացքում ռազմական գործողություններ սկսել սիրիացի քրդերի բնակության տարածքներում՝ Մանբիջ և Աֆրին քաղաքներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2018 07:12 Asia/Tehran
  • Էրդողանը սպառնացել է ռազմարշավ սկսել Սիրիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը կարող է շաբաթվա ընթացքում ռազմական գործողություններ սկսել սիրիացի քրդերի բնակության տարածքներում՝ Մանբիջ և Աֆրին քաղաքներում:

Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը:«Մանբիջում կտեսնեն, թե ինչ կանենք մեկ շաբաթից, եթե չիրականացնեն մեզ տված խոստումը»,–հայտարարել է Էրդողանը:Անկարան բազմիցս դատապարտել է Վաշինգտոնին սիրիացի քրդերին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար, որոնց Թուրքիան ահաբեկչական կազմակերպություն է համարում:Թուրքիան ավելի վաղ խոստացել էր Ռուսաստանի հետ համաձայնեցնել սիրիացի քրդերի դեմ հնարավոր ռազմարշավը:

tert.am