Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակել Սիրիայի սահմանին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i81357-Թուրքիան_ռազմական_տեխնիկա_է_կուտակել_Սիրիայի_սահմանին
Անկարան  ռազմական տեխնիկայի շարասյուն, այդ թվում՝ տանկեր է ուղարկել դեպի Սիրիայի հետ սահման` Հաթայ հարավային նահանգ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2018 08:04 Asia/Tehran
  • Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակել Սիրիայի սահմանին

Անկարան  ռազմական տեխնիկայի շարասյուն, այդ թվում՝ տանկեր է ուղարկել դեպի Սիրիայի հետ սահման` Հաթայ հարավային նահանգ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:

Թուրքական զինված ուժերի աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ տանկերն ուղարկվել են սահմանային զորքերի ուժեղացման համար: Anadolu-ի աշխատակիցներն էլ նկարահանել են 5 տանկերով բեռնված բեռնատարների մի խումբ:

Շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական բանակը մեկ շաբաթվա ընթացքում կարող է գործողություններ սկսել Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) կողմից վերահսկվող Սիրիայի արեւմտյան շրջաններում տեղակայված Մանբիջ եւ Աֆրին շրջաններում: Էրդողանի խոսքով՝ ԱՄՆ-ն քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) համար Սիրիա է ուղարկել զենքով բեռնված արդեն  4.9 հազար բեռնատար եւ մոտ 2 հազար ինքնաթիռ:

Ավելի վաղ Անկարան բազմիցս դատապարտել էր Վաշինգթոնին YPG-ին  տրամադրվող օգնության համար, այս ուժերին Թուրքիան համարում է ահաբեկչական կազամկերպություն, որը կապված է երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ։

NEWS.am