Ահաբեկչական երկու պայթյուն Բաղդադում. Կա 125 զոհ ու վիրավոր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i81475-Ահաբեկչական_երկու_պայթյուն_Բաղդադում._Կա_125_զոհ_ու_վիրավոր
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչական երկու պայթյունների հետևանքով զոհվել ու վիրավորվել է 125 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2018 08:49 Asia/Tehran
  • Ահաբեկչական երկու պայթյուն Բաղդադում. Կա 125 զոհ ու վիրավոր

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչական երկու պայթյունների հետևանքով զոհվել ու վիրավորվել է 125 մարդ:

Ֆարս գործակալության հաղորդման համաձայն, Իրաքի անվտանգության մի աղբյուր հայտարարել է, որ պայթյունները տեղի են ունեցել երկուշաբթի առավոտյան, Սահաթ Ալ-Թայրանի շրջանում:

Ալ-Ալամ հեռուստաընկերությունը հաղորդել է, որ պայթյունների հետևանքով զոհվել է 35, վիրավորվել 90 մարդ:

Իրաքի «Շաֆաղ նյուզ» կայքի տեղեկացմամբ, պայթյունների հեղինակը մահապարտը զինյալներ են եղել:

Հաղորդման համաձայն, վիրավորներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է և հավանաբար մեծանալու է կորուստների թիվը:

Անցած շաբաթ օրը, Բաղդադի հյուսիսում գտնվող Ադենի հրապարակում մահապարտական պայթյունի հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել 9 մարդ: