Միջազգային ճնշման ներքո Արաբիան հրաժարվեց Եմենի Ալ-Հոդայդե նավահանգստում իր քաղաքականությունից
ՄԱԿ-ը հայտարարեց, որ շարժական չորս ամբարձիչներով օժտված մի նավ, հումանիտար օժանդակությունների բեռնաթափման ու հանձնման առաքելությանը թափ հաղորդելու նպատակով, երկուշաբթի օրը ժամանել է Եմենի արևմտյան ափեր:
Համաձայն «Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման, ավելի վաղ, սաուդական ռազմական ինքնաթիռներ ոչնչացրել էին Ալ-Հոդայդե նահանգի ամբարձիչները և Արաբիան արգելում էր այդ նավահանգիստ նոր ամբարձիչների մուտքը, սակայն այս պահին միջազգային ճնշման ներքո, Ռիադը պարտավորվել է նահանջել:
Համաձայն եմենական աղբյուրների հայտարարության, ավելի քան 200 հազար եմենցի երեխաներ մահացել են շրջափակման պատճառով առաջացած թերսնումից:
ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դոժարիքն ասել է. «ՄԱԿ-ի Սննդի համաշխարհային ծրագրի միջոցով գնված այդ ամբարձիչները Ալ-Հոդայդե նավահանգիստ մուտք գործելուց անմիջապես հետո աշխատեցվելու են»:
Արաբիան սաստկացնելով Ալ-Հոդայդե նավահանգստի դեմ հարձակումներն ու ռմբակոծություններն արգելում էր ՄԱԿ-ի հումանիտար օժանդակությունների առաքումը: