Միջազգային ճնշման ներքո Արաբիան հրաժարվեց Եմենի Ալ-Հոդայդե նավահանգստում իր քաղաքականությունից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i81595-Միջազգային_ճնշման_ներքո_Արաբիան_հրաժարվեց_Եմենի_Ալ_Հոդայդե_նավահանգստում_իր_քաղաքականությունից
ՄԱԿ-ը հայտարարեց, որ շարժական չորս ամբարձիչներով օժտված մի նավ, հումանիտար օժանդակությունների բեռնաթափման ու հանձնման առաքելությանը թափ հաղորդելու նպատակով, երկուշաբթի օրը ժամանել է Եմենի արևմտյան ափեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2018 12:37 Asia/Tehran
  • Միջազգային ճնշման ներքո Արաբիան հրաժարվեց Եմենի Ալ-Հոդայդե նավահանգստում իր քաղաքականությունից

ՄԱԿ-ը հայտարարեց, որ շարժական չորս ամբարձիչներով օժտված մի նավ, հումանիտար օժանդակությունների բեռնաթափման ու հանձնման առաքելությանը թափ հաղորդելու նպատակով, երկուշաբթի օրը ժամանել է Եմենի արևմտյան ափեր:

Համաձայն «Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման, ավելի վաղ, սաուդական ռազմական ինքնաթիռներ ոչնչացրել էին Ալ-Հոդայդե նահանգի ամբարձիչները և Արաբիան արգելում էր այդ նավահանգիստ նոր ամբարձիչների մուտքը, սակայն այս պահին միջազգային ճնշման ներքո, Ռիադը պարտավորվել է նահանջել:

Համաձայն եմենական աղբյուրների հայտարարության, ավելի քան 200 հազար եմենցի երեխաներ մահացել են շրջափակման պատճառով առաջացած թերսնումից:

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դոժարիքն ասել է. «ՄԱԿ-ի Սննդի համաշխարհային ծրագրի միջոցով գնված այդ ամբարձիչները Ալ-Հոդայդե նավահանգիստ մուտք գործելուց անմիջապես հետո աշխատեցվելու են»:

Արաբիան սաստկացնելով Ալ-Հոդայդե նավահանգստի դեմ հարձակումներն ու ռմբակոծություններն արգելում էր ՄԱԿ-ի հումանիտար օժանդակությունների առաքումը: