Սիրիայի քրդերն ԱՄՆ-ի հովանավորությամբ նոր խումբ են ստեղծում
Սիրիայում քրդերի մի պատասխանատու հայտարարել է. «Թուրքիայի սպառնալիքների դիմաց ԱՄՆ-ի կողմից հովանավորվող քրդերը մտադիր են նոր խումբ ստեղծել»:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Սիրիայի հյուսիսում դեմոկրատական դաշնակցության գործադիր կազմ կոչվող կառույցի համանախագահ Ֆուզե Յուսեֆի ընդգծմամբ, խումբը բաղկացած է լինելու ԱՄՆ-ի հովանավորության ներքո գտնվող քրդերից ու արաբներից և աշխատելու է Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատարության ներքո:
Սիրիացի քուրդ պաշտոնատարը հղում կատարելով Սիրիայի հյուսիսում ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակին ասել է. «Նախքան Սիրիայում ճգնաժամի քաղաքական կարգավորումն ամերիկացի զորայինները չեն հեռանալու այդ երկրից»:
ԱՄՆ-ն ու Թուրքիան հակասական շահեր են հետապնդում Սիրիայի հյուսիսում: Վաշինգտոնը նպատակ ունի հզորացնել քրդերին, մինչդեռ Անկարան փորձում է կանխել Սիրիայի հյուսիսում նրանց տիրապետության ամրագրումը և նույնիսկ պաշտպանում է քրդական խմբերի ընդդիմադիր ուժերին: