Թուրքիան նախատեսում է սեփական արտադրության ՀՕՊ համակարգեր ստեղծել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i81739-Թուրքիան_նախատեսում_է_սեփական_արտադրության_ՀՕՊ_համակարգեր_ստեղծել
Թուրքական ռազմաարդյունաբերական ASELSAN, ROKETSAN ընկերությունները, TÜBİTAK SAGE ռազմական ուսումնասիրությունների կենտրոնը համաձայնագիր են կնքել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության հետ, որի համաձայն Թուրքիայում պետք է սկսվի սեփական հեռահար հակաօդային համակարգերի արտադրությունը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունվար 17, 2018 15:12 Asia/Tehran
  • Թուրքիան նախատեսում է սեփական արտադրության ՀՕՊ համակարգեր ստեղծել

Թուրքական ռազմաարդյունաբերական ASELSAN, ROKETSAN ընկերությունները, TÜBİTAK SAGE ռազմական ուսումնասիրությունների կենտրոնը համաձայնագիր են կնքել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության հետ, որի համաձայն Թուրքիայում պետք է սկսվի սեփական հեռահար հակաօդային համակարգերի արտադրությունը:

Ինչպես հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը,  ըստ պայմանագրի՝ թուրքական արտադրության նոր ՀՕՊ համակարգերը նախատեսվում է շահագործման հանձնել 2021 թվականին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Թուրքիան գործարք է կնքել Ռուսաստանի հետ՝ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ կապված: Սպասվում է, որ դրանք Թուրքիային կմատակարարվեն 2020 թվականին:
Այդ առիթով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, չեխ գեներալ Պյոտր Պավելը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն դեմ է, որ Անկարան Մոսկվայից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերի հիմնականում անվտանգության նկատառումներով, այլ ոչ Ռուսաստանի և Արևմուտքի ռազմական տեխնիկայի տեխնիկական անհամատեղելիության պատճառով:

Tert.am