Եգիպտոսում մեկնարկեց Ղոդսի պաշտպանության համաշխարհային համաժողովը
Ղոդսի պաշտպանության համաշխարհային համաժողովը գլխավորապես իսլամական ու արաբական ավելի քան 80 երկրների նախարարների, բարձրաստիճան պաշտոնատարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ, մեկնարկեց Եգիպտոսում: Համաժողովին մասնակցում է նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ալ-Ազհարի շեյխ Ահմեդ Ալ-Թայեբը չորեքշաբթի օրը Եգիպտոսի Նասր քաղաքում Ալ-Աղսա մզկիթի ու Ղոդսի աջակցության համաշխարհային համաժողովի բացման հանդիսության ընթացքում առաջարկեց 2018 թվականը Ղոդսի և դրա բնակիչների հանդեպ ֆինանսական ու հոգևոր հովանավորության տարի հռչակել:
Ահմեդ Ալ-Թայեբը հույս հայտնեց, որ երկօրյա այս համաժողովը կկարողանա միլիոնավոր արաբներին ու մուսուլմաններին Ղոդսի հարցի մասին իրազեկելու միջոց գտնել:
«Իսլամական ու արաբական երկրներն ընդդիմանալով Ղոդսի դեմ Թրամփի որոշմանն, այդ քաղաքը և դրա իսլամական ու քրիստոնեական սրբությունները պաշտպանելու համար նոր նախագծեր պիտի ներկայացնեն»,-հավելել է Ալ-Թայեբը: