Ասադը գնահատել է Սիրիայում Իրանի դերակատարությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i82101-Ասադը_գնահատել_է_Սիրիայում_Իրանի_դերակատարությունը
Սիրիայի նախագահը բարձր է գնահատել իր երկրի ժողովրդին Իրանի ցուցաբերած աջակցությունն, ասելով.«Պատերազմի դաշտում Իրանի և նրա դաշնակիցների ուժերի դիմադրությունը մեծապես նպաստել է Սիրիայի բանակային ուժերի և ժողովրդի հաղթանակներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2018 14:13 Asia/Tehran
  • Ասադը գնահատել է Սիրիայում Իրանի դերակատարությունը

Սիրիայի նախագահը բարձր է գնահատել իր երկրի ժողովրդին Իրանի ցուցաբերած աջակցությունն, ասելով.«Պատերազմի դաշտում Իրանի և նրա դաշնակիցների ուժերի դիմադրությունը մեծապես նպաստել է Սիրիայի բանակային ուժերի և ժողովրդի հաղթանակներին»:

Կիրակի օրը Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազիի հետ Դամասկոսում ունեցած հանդիպմանը, Բաշար Ասադը հույս է հայտնել, որ Սիրիայի հյուսիսի քրդերը համաձայնության են գալու Դամասկոսի կառավարության հետ և տարածաշրջանը մաքրելու են ԱՄՆ-ի և ահաբեկիչների աջակցիների ձեռքից:

«Սիրիայի հյուսիսային շրջանի վրա Թուրքիայի հարձակումը համարվում է երկրի ճգնաժամում քաղաքական միջամտություն: Այդ քաղաքականությունը հիմնված է ահաբեկչական խմբերին աջակցելու հիմքերի վրա».ավելացրել է Ասադը:

Քամալ Խարազին հանդիպմանն ասել է.«Սիրիայում վերջին հաղթանակները կայացել են Սիրիայի և նրա դաշնակիցների ջանքերի արդյունքում և պետք է շարունակվեն մինչև Սիրիայի ամբողջ տարածքի ազատագրումը»:

Շաբաթ երեկոյան Քամալ Խարազին հանդիպում-զրույց է ունեցել Սիրիայի Բաասական կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ  Հելել Ալ-Հելալի հետ: