Մահմուդ Աբբասի առաջարկը Եվրամիությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i82135-Մահմուդ_Աբբասի_առաջարկը_Եվրամիությանը
Պաղեստինի արտգործնախարար Ռիազ Ալ-Մալեքին հայտարարել է, որ ինքնավար վարչակազմի ղեկավարը մտադիր է Եվրամիությանը դիմել Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու հարցով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2018 07:35 Asia/Tehran
  • Մահմուդ Աբբասի առաջարկը Եվրամիությանը

Պաղեստինի արտգործնախարար Ռիազ Ալ-Մալեքին հայտարարել է, որ ինքնավար վարչակազմի ղեկավարը մտադիր է Եվրամիությանը դիմել Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու հարցով:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, անդրադառնալով երկուշաբթի օրը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Եվրամիության արտգործնախարարների հետ Մահմուդ Աբբասի հանդիպմանը, Պաղեստինի արտգործնախարարն ասել է.«Նա Եվրամիությանը կոչ է արել հակադարձելով Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը, Պաղեստինը ճանաչել որպես անկախ պետություն»:

Ալ-Մալեքիի խոսքերով, Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավարը կարևորում է հաշտության գործընթացի շարունակվելը:

Միջին Արևելք կատարած այցի շրջանակում, ԱՄՆ-ի նախագահի տեղակալ Մայք Փենսն այժմ գտնվում է բռնագրավված Պաղեստինում և սա այն դեպքում, երբ ի նշան բսղոքի Երուսաղեմի մասին Թրամփի որոշման դեմ, պաղեստինցի պաշտոնատարները չեն ընդունել Փենսին: