Սիրիան դատապարտում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i82305-Սիրիան_դատապարտում_է_ԱՄՆ_ի_և_Ֆրանսիայի_դիրքորոշումները
Հանդես գալով մի հաղորդագրությամբ, Սիրիայի ԱԳ նախարարությունը հերքել է քիմիական զենքի կիրառման մասին այդ երկրի դեմ ներկայացված մեղադրանքները և շեշետել, որ դրանք հնչում են Դամասկոսին հարվածելու քաղաքականությունների շրջանակներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2018 13:34 Asia/Tehran
  • Սիրիան դատապարտում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումները

Հանդես գալով մի հաղորդագրությամբ, Սիրիայի ԱԳ նախարարությունը հերքել է քիմիական զենքի կիրառման մասին այդ երկրի դեմ ներկայացված մեղադրանքները և շեշետել, որ դրանք հնչում են Դամասկոսին հարվածելու քաղաքականությունների շրջանակներում:

ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ, Սիրիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է.«Սիրիան մշտապես պայմաններ է ստեղծել քիմիական զենքի օգտագործման հարցում թափանցիկ ու փորձագիտական հետազոտությունների անցկացման համար, սակայն Արևմուտքը  փորձագիտական խմբերի համար խոչընդոտներ առաջացնելով ու վերջիններիս  ճնշման տակ դնելով, մշտապես ձգտել է քաղաքականացնել այդ խնդիրը»:

Սիրիայի ԱԳ նախարարությունը նշել է.«Ծածկելով ահաբեկչական խմբերի կողմից Սիրիայում քիմիական զենքի օգտագործման փաստերը, արևմտյան երկրները ընկերակացել են ահաբեկչական խմբերին: Արևմուտքն այս քայլերը վերցնում է Սիրիայի կառավարության դեմ մեղադրաներ ներկայացնելու նպատակով»:

Երեքշաբթի գիշեր ՄԱԿ-ի ԱԽ-ն Սիրիայի կողմից Արևելյան Ղութայում քիմիական զենքի կիրառման օրակարգով նիստ է գումարել: Նիստի ընթացքում ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին անհիմն հայտարարություններվ Մոսկվային ու Դամասկոսին մեղադրել է Սիրիայում քիմիական հարձակում իրականացնելու մեջ: