Սիրիան դատապարտում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումները
Հանդես գալով մի հաղորդագրությամբ, Սիրիայի ԱԳ նախարարությունը հերքել է քիմիական զենքի կիրառման մասին այդ երկրի դեմ ներկայացված մեղադրանքները և շեշետել, որ դրանք հնչում են Դամասկոսին հարվածելու քաղաքականությունների շրջանակներում:
ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ, Սիրիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է.«Սիրիան մշտապես պայմաններ է ստեղծել քիմիական զենքի օգտագործման հարցում թափանցիկ ու փորձագիտական հետազոտությունների անցկացման համար, սակայն Արևմուտքը փորձագիտական խմբերի համար խոչընդոտներ առաջացնելով ու վերջիններիս ճնշման տակ դնելով, մշտապես ձգտել է քաղաքականացնել այդ խնդիրը»:
Սիրիայի ԱԳ նախարարությունը նշել է.«Ծածկելով ահաբեկչական խմբերի կողմից Սիրիայում քիմիական զենքի օգտագործման փաստերը, արևմտյան երկրները ընկերակացել են ահաբեկչական խմբերին: Արևմուտքն այս քայլերը վերցնում է Սիրիայի կառավարության դեմ մեղադրաներ ներկայացնելու նպատակով»:
Երեքշաբթի գիշեր ՄԱԿ-ի ԱԽ-ն Սիրիայի կողմից Արևելյան Ղութայում քիմիական զենքի կիրառման օրակարգով նիստ է գումարել: Նիստի ընթացքում ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին անհիմն հայտարարություններվ Մոսկվային ու Դամասկոսին մեղադրել է Սիրիայում քիմիական հարձակում իրականացնելու մեջ: