Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i82529-Քաբուլում_հզոր_պայթյուն_է_որոտացել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հունվարի 27-ին հզոր պայթյուն է որոտացել: Ռումբը տեղադրված էր Շտապ օգնության ավտոմեքենայի մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2018 13:05 Asia/Tehran
  • Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հունվարի 27-ին հզոր պայթյուն է որոտացել: Ռումբը տեղադրված էր Շտապ օգնության ավտոմեքենայի մեջ:

«Փրես Թի Վիի» հաղորդման համաձայն, պայթյունը տեղի է ունեցել խաղաղության բարձրագույն խորհրդի, Աֆղանստանի ներքին գործերի նախարարության նախկին շենքի և  Քաբուլի ոստիկանության եւ հիվանդանոցի մոտ:

Պայթյունի հետևանքով  առնվազն քառասուն մարդ է զոհվել եւ ավելի քան 140 մարդ վիրավորվել է:Որոշ վիրավորների վիճակը շատ ծանր է: 

Անցյալ շաբաթ Քաբուլ Intercontinental հյուրանոցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով  զոհվել է ավելի քան 43 եւ վիրավորվել տասնյակ մարդիկ: