Սիրիայի հյուսիսի դեմ Թուրքիայի բանակի հարձակումների ընթացքում խաղաղ բնակիչներ են զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i82567-Սիրիայի_հյուսիսի_դեմ_Թուրքիայի_բանակի_հարձակումների_ընթացքում_խաղաղ_բնակիչներ_են_զոհվել
Սիրիական աղբյուրները տեղեկացրել են Սիրիայի հյուսիսային քրդաբնակ տարածքների դեմ Թուրքիայի անցած մեկ շաբաթվա հարձակումների ընթացքում 284 խաղաղ քաղաքացիների զոհվելու և վիրավորվելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2018 04:00 Asia/Tehran
  • Սիրիայի հյուսիսի դեմ Թուրքիայի բանակի հարձակումների ընթացքում խաղաղ բնակիչներ են զոհվել

Սիրիական աղբյուրները տեղեկացրել են Սիրիայի հյուսիսային քրդաբնակ տարածքների դեմ Թուրքիայի անցած մեկ շաբաթվա հարձակումների ընթացքում 284 խաղաղ քաղաքացիների զոհվելու և վիրավորվելու մասին:

Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալություն՝ ՍԱՆԱ-ն շաբաթ երեկոյան հայտարարեց. «Թուրքիայի բանակի անցած մեկ շաբաթվա ընթացքում Աֆրինի տարածքի ու դրա մերձակա գյուղերի դեմ իրականացրած հարձակումների հետևանքով զոհվել են 86 սիրիացիներ և 198 ուրիշներ վիրավորվել են»:

Համաձայն այս հաղորդման, Թուրքիան տարբեր տրամաչափի զենքերով հարձակում է իրականացրել Հալեպից դեպի հյուսիս 63կմ հեռավորության վրա գտնվող Աֆրինի տարածքի վրա և հրի ու սրի քաշելով ժողովրդին, ավերել է հանրային կառույցները:

Տեղական աղբյուրները հայտարարել են, որ Սիրիայի Աֆրինում Թուրքիայի ոճրագործության զոհերի գլխավոր մասը երեխաներ են, կանայք ու տարեցներ:

Սիրիայի ԱԳ նախարարությունը շաբաթ գիշեր դատապարտեց Աֆրինի դեմ Թուրքիայի ոտնձգությունը և միջազգային հանրությանը կոչ արեց դատապարտելով այդ ոճրագործությունը, դրա դադարեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Ի դեպ, անցած շաբաթվանից Թուրքիայի բանակի հարձակումների թիրախ դարձած Աֆրին քաղաքի քրդերն ուրբաթ գիշեր մի հաղորդագրությամբ Թուրքիայի ոտնձգությանը դիմակայելու համար Դամասկոսի աջակցությունը խնդրեցին:

Հիշեցնենք, որ հայկական աղբյուրների հաղորդման համաձայն՝ Աֆրինում Թուրքիայի իրականացրած հարձակումների զոհերի ու վիրավորների թվում հայեր կան: