Քաբուլում գրոհայինները հարձակվել են ռազմական ակադեմիայի վրա. կան զոհեր
Քաբուլում ռազմական ակադեմիայի վրա հարձակման հետեւանքով զոհվել է աֆղանստանցի 2 զինծառայող, եւս 10-ը՝ վիրավորվել, բախումները շարունակվում են, հայտնում է Pajhwok գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Գործակալության տեղեկություններով՝ հարձակվողներն ընդամենը 5-ն են եղել: Զինվորականների հետ փոխհրաձգության ընթացքում հարձակվողներից երեքին վնասազերծել են, մեկին հաջողվել է բռնել: Ներկայումս 5-րդ գրոհայինը շարունակում է դիմադրություն ցույց տալ:
Գրոհայինների խումբը հարձակվել է Մարշալ Ֆահիմի անվան ազգային պաշտպանության համալսարանի վրա: Անվտանգության ուժերը փակել են ուսումնական հաստատություն տանող ճանապարհները: Ակադեմիայի տարածքում տեղի է ունեցել հրաձգություն եւ պայթյուններ են լսվել:
News.am