Հեզբոլլահը զգուշացրել է սիոնիստական ռեժիմին
Լիբանանի «Հեզբոլլահը» զգուշացրել է Իսրայելի ռեժիմին՝ այդ երկրի հարավում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի միջոցով (UNIFL), Լիբանանի սահմանի երկայնքով պատ կառուցելու կապակցությամբ:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիոնիստական ռեժիմի երկրորդ հեռուստաալիքը հայտարարել է, որ Լիբանանի «Հեզբոլլահը» սպառնում է ռեժիմին դադարեցնել Լիբանանի սահմանների երկայնքով պատ կառուցելու նախաձեռնությունը:
Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսության երկրորդ ալիքը գրել է, որ լարվածություն չառաջանալու նպատակով ՅՈՒՆԻՖԵԼԻ- ի ուժերը ուղերձներ են հղել Բրիտանիայի և ԱՄՆ-ի դեսպանատներին, և այն փոխանցվելու է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին:
Իսրայելի նոր պատը կկառուցվի Լիբանանի սահմանին, 30 կիլոմետր երկարության և վեց մետր բարձրության վրա: Պատի կառուցման ծախսը կկազմի 28 մլն դոլար:
Լիբանանի պաշտպանության գերագույն խորհուրդը ընդգծել է, որ այդ երկրի հետ սահմանին գտնվող Սիոնիստական ռեժիմի պատի կառուցումը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը Լիբանանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցներն այդ ծրագիրը կանխելու համար: