Աֆրինում վիրավորվել է «Ալ-Քոսար» հեռուստակայանի թղթակիցը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i82929-Աֆրինում_վիրավորվել_է_Ալ_Քոսար_հեռուստակայանի_թղթակիցը
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպության «Ալ-Քոսար» միջազգային հեռուստակայանի թղթակիցը վիրավորվել է Սիրիայի Աֆրինի տարածքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2018 13:47 Asia/Tehran
  • Աֆրինում վիրավորվել է «Ալ-Քոսար» հեռուստակայանի թղթակիցը

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպության «Ալ-Քոսար» միջազգային հեռուստակայանի թղթակիցը վիրավորվել է Սիրիայի Աֆրինի տարածքում:

Համաձայն «Ալ-Ալամ»-ի չորեքշաբթի օրը կատարած հաղորդման, տեղական աղբյուրները հայտարարել են, որ Սոհայբ Ալ-Մեսրին Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինում վիրավորվել է Թուրքիայի զորայինների հրաձգության հետևանքով:

Թուրքիայի բանակը 2018 թվականի հունվարի 20-ից Սիրիայի հյուսիսային Աֆրինի տարածքում սկսել է «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը:

Թուրքիան ավելի վաղ «Եփրատի վահան» անվամբ գործողություն էր իրականացրել Սիրիայի հյուսիսում:

Դամասկոսը բազմիցս քննադատել է Սիրիայի տարածքում Թուրքիայի զորայինների ներկայությունն ու իրականացրած գործողությունները: