Թուրքական ուժերը հրետակոծել են Աֆրինի կենտրոնը. կան տուժածներ
Թուրքական բանակը հրետակոծել է Սիրիայի Աֆրին քաղաքի կենտրոնական Աշրաֆիյա թաղամասը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նախնական տվյալներով, հրետակոծման հետևանքով 10 խաղաղ բնակիչ հոսպիտալացվել է: Այս մասին տեղեկատվությունը հայտնել է քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչ Ռեյզան Խեդուն: «Թուրքական բանակը և նրան ենթակա ահաբեկչական խմբավորումները հրետակոծել են Աֆրինի կենտրոն Աշրաֆիյա թաղամասը: Տուժել է առնվազն 10 խաղաղ բնակիչ: Տուժածների ինքնությունները պարզված են»,- ասել է Խեդուն: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին սկսել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը Սիրիայի Աֆրին նահանգի քրդական ուժերի դեմ: Այս գործողության մեջ թուրքական ուժերին միացել է նաև Սիրիական ազատ բանակը:
Armenpress.am