Իրաքում հայտարարել են ահաբեկչական նոր խմբավորման մասին
Փետրվար 03, 2018 07:11 Asia/Tehran
Իրաքում հայտարարել են ահաբեկչական նոր խմբավորման մասին:
Իրաքի Սալահ էդ Դին նահանգի հյուսիսում գտնվող Թուզ Հուրմատու քաղաքի շրջանում կառավարամետ ուժերը հետապնդում են նախկինում անհայտ ահաբեկչական խմբի՝ «Ռայաթ էլ Բեյդա» անունով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ զինյալները բազմիցս հարձակվել են այդտեղ տեղակայված կառավարական բանակի կողմում կռվող «Ալ Հաշդ աշ Շաբի» շիական կազմավորումների դիրքերի վրա։
Այս առնչությամբ Բաղդադում որոշել են երկիր հյուսիսում ամրացումներ իրականացնել։ Ենթադրաբար, ահաբեկիչները կարող էին Իրաք ներխուժել Սիրիայի տարածքից։
News.am
Պիտակ