Սիոնիստական ռեժիմը Ղոդսի եկեղեցիներից հարկեր է գանձելու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83197-Սիոնիստական_ռեժիմը_Ղոդսի_եկեղեցիներից_հարկեր_է_գանձելու
Ղոդսի քաղաքապետարանը մի նամակ է ուղարկել Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակ ՝ այդ քաղաքում եկեղեցիների կալվածքներին հարկեր պարտադրելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2018 14:17 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը Ղոդսի եկեղեցիներից հարկեր է գանձելու

Ղոդսի քաղաքապետարանը մի նամակ է ուղարկել Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակ ՝ այդ քաղաքում եկեղեցիների կալվածքներին հարկեր պարտադրելու մասին:

France-Presse գործակալության հաղորդման համաձայն, Ղոդսի քաղաքապետարանի խոսնակը հայտարարել է, որ քաղաքապետարանը մտադիր է հարկեր սահմանել եկեղեցիների, Վատիկանի ու ՄԱԿ-ի կալվածների համար:

Ըստ աղբյուրի, Ղոդսի քաղաքապետարանի գլխավոր տնօրեն ՝ Ամնոն Միրհաֆը հայտարարել է.«Եկեղեցիները, որոնք տարիներ շարունակ զերծ են պահվել առևտրական կալվածների համար հարկեր վճարելուց, պետք է փակեն շուրջ 190 միլիոն դոլարի իրենք պարտքերը»:

Միրհաֆի խոսքերով, եկեղեցիները միայն այն դեպքում կարող են հարկեր չվճարել, երբ իրենց կալվածները կծառայեն կրոնական աշխատանքներին ու հասարակության կարիքներին: ՄԱԿ-ին կից մի քանի գործակալությունների ներված հարկերի գումարը կազմում է 27 միլիոն դոլար:

Իսրայելական «Ալ-Յոմ» օրաթերթը գրել է.«Ամենամեծ հարկային վճարումը կաթոլիկ եկեղեցունն է : Դա կազմում է 3.5 միլիոն դոլար: Հաջորդ տեղերում են անգլիկան, հայկական և Հռոմական ուղղափառ եկեղեցիները»: