Ալ-Էբադի.«Հարգում ենք քրդերի պահանջները»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83199-Ալ_Էբադի._Հարգում_ենք_քրդերի_պահանջները
Նշելով, որ մի շարք երկրներ չեն ցանկանում Իրաքի Քրդստանի տարածքի ու Բաղդադի միջև ծագած ճգնաժամի կարգավորումը , Իրաքի վարչապետն ընդգծել է. «Մենք հարգում ենք քրդերի պահանջները»:Այս մասին հաղորդում է Մեհր լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2018 14:17 Asia/Tehran
  • Ալ-Էբադի.«Հարգում ենք քրդերի պահանջները»

Նշելով, որ մի շարք երկրներ չեն ցանկանում Իրաքի Քրդստանի տարածքի ու Բաղդադի միջև ծագած ճգնաժամի կարգավորումը , Իրաքի վարչապետն ընդգծել է. «Մենք հարգում ենք քրդերի պահանջները»:Այս մասին հաղորդում է Մեհր լրատվական գործակալությունը:

«Ալյոմ-Ալսաբեը» կայքին տված հարցազրույցում, Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին ասել է.«Քրդստանի տարածքում առկա են աշխատողների  աշխատավարձերի վճարման հարցը և  Էթնիկ ու նավթային ճգնաժամը, որոնց կարգավորման ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում»:

Ալ-Էբադին հստակեցրել է.«Կառավարությունը դեմ է Քուրդստանի տարածքում իրականացվող  աուդիտին, թափանցիկության բացակայության պատճառով, քանի որ այդ հարցն իրականանում է կուսակցական եղանակով, և վերջին տարիներին  Իրաքի կառավարությունն ու խորհրդարանն աշխատել են քաղաքական քվոտաների հիմամբ»:

 Դավոսում Իրաքի  Քրդստանի տեղական վարչության նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ հանդիպման կապակցությամբ Ալ-Էբադին  ասել է.«Այդ հանդիպման ժամանակ մի ճանապարհի քարտեզի շուրջ համաձայնության եկանք և հուսով եմ, որ այն ճիշտ կերպով կիրագործվի»: