Իրաք.«Սիրիայի Աֆրին քաղաքում Թուրքիայի գործողությունները ազգային ինքնիշխանության խախտում է»
Փետրվար 04, 2018 14:10 Asia/Tehran
Հակադարձելով Սիրիայի Աֆրին քաղաքում Թուրքիայի ռազմական գործողությանը, Իրաքի արտգործնախարար Էբրահիմ Ալ-Ջաաֆարին ասել է.«Բաղդադը դեմ է երկրների ներքին գործերում պետությունների միջամտությանը և նման գործողություններն ազգային ինքնիշխանության խախտում է համարում»:
2018թ. հունվարի 20-ին Սիրիայի Աֆրին քաղաքում մեկնարկել է Թուրքիայի բանակի «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը: Անկարան այդ գործողության նպատակն է հայտարարել ՔԲԿ-ի, Սիրիայի Դեմոկրատական միություն կուսակցության, Սիրիայի ժողովրդական պաշտպանության գումարտակների և ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ոչնչացումը:
Դատապարտելով այդ գործողությունը Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի այդ քայլը Սիրիայի ազգային ինքնիշխանության խախտում է:
Պիտակ