Սիոնիստական ռեժիմը վտարում է աֆրիկացիներին
Սիոնիստական ռեժիմը մինչև 2018 թվականի մարտ ամիսը աֆրիկացի ներգաղթյալներին ժամանակ է տվել ՝ լքել օկուպացված Պաղեստինը, հակառակ դեպքում, նրանք դատապարտվելու են երեք ամսվա ազատազրկման կամ դեպորտ են արվելու:
ԻՌՆԱ գործակալության երկուշաբթի օրվա հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեղեկացրել է հիմնականում Սուդանից և Էրիթրեայից բռնագրավյալ Պաղեստին 3800 աֆրիկացի ներգաղթյալների վտարման մասին:
Ըստ աղբյուրի՝ Իսրայելի ռեժիմի էմիգրացիայի վարչության խոսնակ՝ Սաբին Հադդադն ասել է, որ ռեժիմի պաշտոնյաները կիրակի օրվանից զգուշացնող հաղորդագրություններով, ներգաղթյալներին 60 օր ժամանակ են տվել հեռանալ զավթված տարածքից:
Ի դեպ իրավական կազմակերպությունները ևս Սիոնիստական ռեժիմից պահանջել են դադարեցնել ներգաղթյալների վտարումը: Ավելի վաղ, Էրիթրեայում ՄԱԿ-ի հետազոտական կոմիտեն տեղեկացրել էր անմարդկային կազմակերպված հանցագործությունների տարածման մասին ՝ հայտարարելով, որ ամսական հինգ հազար հոգի վտարվում են օկուպացված Պաղեստինից: