ՄԱԿ-ը կրկին դիմել է սիոնիստներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83437-ՄԱԿ_ը_կրկին_դիմել_է_սիոնիստներին
Պաղեստինի զավթված տարածքներում ՄԱԿ-ի հարցերի ժամանակավոր համադրողը զավթված տարածքների բնակիչների հանդեպ անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ զգուշացրել է Սիոնիստական ռեժիմին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2018 04:12 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը կրկին դիմել է սիոնիստներին

Պաղեստինի զավթված տարածքներում ՄԱԿ-ի հարցերի ժամանակավոր համադրողը զավթված տարածքների բնակիչների հանդեպ անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ զգուշացրել է Սիոնիստական ռեժիմին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պաղեստինի զավթված տարածքներում ՄԱԿ-ի հարցերի ժամանակավոր համադրող Ռոբերտո Վալնեթը երկուշաբթի օրն ասել է. «Իսրայելն անմիջապես պիտի դադարեցնի այն գործընթացները, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով  հող են նախապատրաստում Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր բաժիններում բնակվող պաղեստինցիների պարտադիր տեղահանության համար»:

Դա ի տես այն բանի, որ Սիոնիստական ռեժիմը շարունակում է զավթված տարածքներում պաղեստինցիների դեմ բռնարարքները:

Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչներին ճնշելու նպատակով, սիոնիստները  ներխուժում են այդ տարածքի գյուղերը, քաղաքներն ու ավանները և տարբեր պատրվակներով բերման ենթարկելով, բանտարկում են պաղեստինցի երիտասարդներին ու պատանիներին:

Պաղեստինցիներին ճնշելով, Սիոնիստական ռեժիմը հույս ունի, որ կկարողանա նրանց պարտադրել լքել  իրենց հայրենի հողերն ու այդպիսով կամրագրի այդ տարածքում իր տիրապետությունը: