Սիրիական ՀՕՊ ուժերը մի քանի ինքնաթիռ են խոցել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83885-Սիրիական_ՀՕՊ_ուժերը_մի_քանի_ինքնաթիռ_են_խոցել
Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռները գրոհել են սիրիական կառավարական բանակի օբյեկտները: Սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը մի քանի ինքնաթիռ են խոցել, հայտնել է Սիրիայի ազգային SANA գործակալությունը՝ հղում կատարելով զինվորական աղբյուրներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 10, 2018 16:04 Asia/Tehran
  • Սիրիական ՀՕՊ ուժերը մի քանի ինքնաթիռ են խոցել

Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռները գրոհել են սիրիական կառավարական բանակի օբյեկտները: Սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը մի քանի ինքնաթիռ են խոցել, հայտնել է Սիրիայի ազգային SANA գործակալությունը՝ հղում կատարելով զինվորական աղբյուրներին:

 

«Այսօր վաղ առավոտյան իսրայելական օդուժի ինքնաթիռները կրկին ներխուժել են Սիրիայի օդային տարածք՝ գրոհելով սիրիական բանակի բազաները երկրի կենտրոնական մասում»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում գորակալությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Իսրայելի բանակային մամլո ծառայությունը հայտարարել էր F-16 ինքնաթիռ կորնելու մասին, որն ընկել է Իսրայելի հյուսիսում: Իսրայելական զինվորականների փոխանցմամբ՝ այն մարտական գործողություններ է կատարել Սիրիայի տարածքում՝ հարվածելով «թիրախների»: Ընդ որում՝ իսրայելական կողմը չի հստակեցրել, թե ինչն է ինքնաթիռի կործանման պատճառը՝ անսարքությու՞նը, թե հակառակորդի արձակած հրթիռը:

hraparak.am/