Արաբիան չի կանխել ահաբեկիչների մուտքն Իրաք
Փետրվար 10, 2018 13:04 Asia/Tehran
«2004-2016 թթ.-ին սաուդական կառավարությունն անտեսել է ահաբեկիչների այցերն Իրաք և Բաղդադին չի տրամադրել հենց Արաբիայից կամ Սիրիայից Իրաք նրանց մուտքի հետ կապված տեղեկությունները». հայտարարել է Իրաքի պաշտպանության նախարարությունը:
«Արաբի Ալ-Ջադիդ» կայքը հաղորդել է.«Իրաքի բարձրաստիճան մի պաշտոնյա հայտնել է, որ Իրաքի պաշտպանության նախարարության զեկույցի համաձայն, Ռիադը նպատակ ուներ, անտեսելով թաքֆիրականների մուտքն Իրաք, ազատվել իր անվտանգությունը խաթարած ահաբեկիչներից»: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:
Իրաքցի պաշտոնյայի խոսքերով՝ վերջին երեք ամիսներին փոքրացել է Իրաք մեկնող ահաբեկիչների թիվը, դրա փոխարեն մեծացել է դեպի Եվրոպա և արաբական երկրներ ներգաղթող ԻԼԻՊ-ի ահաբեկիչների թիվը:
Պիտակ