Լիբանանն Իսրայելին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83939-Լիբանանն_Իսրայելին_մեղադրել_է_իր_ինքնիշխանությունը_խախտելու_համար
Լիբանանը ՄԱԿ Անվտանգության խորհրդին բողոք է հղել՝ մեղադրելով Իսրայելին իր ինքնիշխանությունը խախտելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2018 16:49 Asia/Tehran
  • Լիբանանն Իսրայելին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու համար

Լիբանանը ՄԱԿ Անվտանգության խորհրդին բողոք է հղել՝ մեղադրելով Իսրայելին իր ինքնիշխանությունը խախտելու մեջ:

Ինչպես նշվում է արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, Բեյրութը «դատապարտում է Իսրայելի օդուժի կողմից Լիբանանի օդային տարածքի օգտագործումը Սիրիայի դեմ հրթիռային հարվածներ հասցնելու համար», հաղորդում է Al Wataniya-ն:

«Լիբանանը նախազգուշացնում է Իսրայելին նման գործողությունների շարունակման համար, որոնք խաթարում են Մերձավոր Արեւելքի կայունությունը», - ընդգծվում է փաստաթղթում: Լիբանանի ԱԳՆ-ն նաեւ բարեկամ պետություններին խնդրել է «ազդել Իսրայելի վրա եւ ստիպել հրաժարվել  ագրեսիվ գործողություններից»: Միեւնույն ժամանակ, ուղերձը հաստատում է «իսրայելական հարձակումներից պաշտպանվելու հարեւան Սիրիայի օրինական իրավունքը »:

Al Wataniya-ի տեղեկություններով՝ իսրայելական օդուժը շաբաթ  մտել է Լիբանանի օդային տարածք եւ շրջել է Մարջայուն քաղաքի սահմանամերձ շրջաններով: Սահմանին իրավիճակը խաղաղ է: Լիբանանի նախագահ Միշել Աունը զորքերին հանձնարարել է «պատրաստ լինել ցանկացած սադրանքին արձագանքելու համար»:

Ավելի վաղ Իսրայելը հրթիռային հարվածներ էր հասցրել Սիրիայում 12 թիրախներին, այդ թվում Դամասկոսի մոտ տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգերին: Այս հարձակումների ընթացքում իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել նաեւ Լիբանանի օդային տարածքից:

News.am