Սաուդցի ընդդիմադիր.«Ալե Սաուդը ցանկանում է բարելավել Իսրայելի հետ հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83975-Սաուդցի_ընդդիմադիր._Ալե_Սաուդը_ցանկանում_է_բարելավել_Իսրայելի_հետ_հարաբերությունները
Սաուդցի ընդդիմադիր «Սաադ Ալ-Ֆաղիեն» ասել է.«Ալե Սաուդը ցանկանում է բարելավել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2018 08:17 Asia/Tehran
  • Սաուդցի ընդդիմադիր.«Ալե Սաուդը ցանկանում է բարելավել Իսրայելի հետ  հարաբերությունները

Սաուդցի ընդդիմադիր «Սաադ Ալ-Ֆաղիեն» ասել է.«Ալե Սաուդը ցանկանում է բարելավել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները»:

Վակայակոչելով «Արաբական 24» կայքը, ԻՌՆԱ-ն հաղորդել է, որ անդրադառալով Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման հարցով կուլիսներում տեղի ունեցած Ռիադ-Թել-Ավիվ-Վաշինգտոն համադրումներին, Սաուդական ռեժիմի ընդդիմադիր Սաադ Ալ-Ֆաղիեն հավելել է.«Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը պատաստություն է հայտնել միլիարդավոր դոլարներ ծախսել այդ նպատակի համար»:

Նշելով, որ սաուդցի պատասխանատուները սաուդական լրատվամիջոցներին, այդ թվում՝ Ալ-Արաբիեին, ԷՄ Բի Սի գործակալությանը ու նաև սիոնստական ԶԼՄ-երին հանձնարարել են ենթահող ստեղծել հարաբերությունների նորմալացման համար, Սաադ Ալ-Ֆաղիեն նշել է.«Նախատեսվում է, որ գործը սկսվի առևտրի ու քաղաքցիների երթևեկությունների հարցում դյուրությունների ստեղծման միջոցով, ինչն էլ կհանգեցնի դեսպանատների բացմանն ու քաղաքական ու ռազմական հարաբերությունների բացահայտմանը»:

Անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման հարցում Սաուդյան Արաբիայի քաղաքցիների ընդդիմությանը, Ալ-Ֆաղիեն հավաստել է.«Այս որոշումը կարող է Սաուդյան Արաբիայում իշխանափոխության պատճառ դառնալ»: