Սաուդցի ընդդիմադիր.«Ալե Սաուդը ցանկանում է բարելավել Իսրայելի հետ հարաբերությունները
Սաուդցի ընդդիմադիր «Սաադ Ալ-Ֆաղիեն» ասել է.«Ալե Սաուդը ցանկանում է բարելավել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները»:
Վակայակոչելով «Արաբական 24» կայքը, ԻՌՆԱ-ն հաղորդել է, որ անդրադառալով Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման հարցով կուլիսներում տեղի ունեցած Ռիադ-Թել-Ավիվ-Վաշինգտոն համադրումներին, Սաուդական ռեժիմի ընդդիմադիր Սաադ Ալ-Ֆաղիեն հավելել է.«Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը պատաստություն է հայտնել միլիարդավոր դոլարներ ծախսել այդ նպատակի համար»:
Նշելով, որ սաուդցի պատասխանատուները սաուդական լրատվամիջոցներին, այդ թվում՝ Ալ-Արաբիեին, ԷՄ Բի Սի գործակալությանը ու նաև սիոնստական ԶԼՄ-երին հանձնարարել են ենթահող ստեղծել հարաբերությունների նորմալացման համար, Սաադ Ալ-Ֆաղիեն նշել է.«Նախատեսվում է, որ գործը սկսվի առևտրի ու քաղաքցիների երթևեկությունների հարցում դյուրությունների ստեղծման միջոցով, ինչն էլ կհանգեցնի դեսպանատների բացմանն ու քաղաքական ու ռազմական հարաբերությունների բացահայտմանը»:
Անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման հարցում Սաուդյան Արաբիայի քաղաքցիների ընդդիմությանը, Ալ-Ֆաղիեն հավաստել է.«Այս որոշումը կարող է Սաուդյան Արաբիայում իշխանափոխության պատճառ դառնալ»: