Գազայում կործանվել է Սիոնիստական ռեժիմին պատկանող լրտեսական ինքնաթիռը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i84009-Գազայում_կործանվել_է_Սիոնիստական_ռեժիմին_պատկանող_լրտեսական_ինքնաթիռը
Պաղեստինի Դիմադրության ուժերը Գազայում կործանել են Սիոնիստական ռեժիմին պատկանող լրտեսական ինքնաթիռը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2018 13:28 Asia/Tehran
  • Գազայում կործանվել է Սիոնիստական ռեժիմին պատկանող լրտեսական ինքնաթիռը

Պաղեստինի Դիմադրության ուժերը Գազայում կործանել են Սիոնիստական ռեժիմին պատկանող լրտեսական ինքնաթիռը:

Լիբանանի «Ալ-Ահդ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Պաղեստինի Դիմադրության ուժերը Գազայի հյուսիսում գտնվող Աբու Սաֆիյեի շրջանում թիրախ են դարձրել  Սիոնիստական ռեժիմին պատկանող լրտեսական ինքնաթիռը:

Ավելի վաղ, Ալ-Ահդը գրել էր, որ  Դիմադրության ուժերը Բեթղեհեմում իրենց վերահսկողության տակ են վերցրել իսրայելական լրտեսական ինքնաթիռը:

Շաբաթ առավոտյան, Սիոնիստական ռեժիմի կործանիչները հերթական անգամ ներխուժել են Սիրիայի օդային տարածք և ռմբակոծել են Ռիֆ-Դամասկոսի որոշ շրջանները: Այդ քայլից հետո Սիրիայի բանակի օդային պաշտպանությունը կործանել է Սիոնիստական ռեժիմին պատկանող երկու կործանիչներ:

Չնայած Սիոնիստական ռեժիմը միշտ փորձում է աշխարհի հանրային կարծիքին համոզել, որ Միջին Արևելքում ամենաարդիական ռազմաօդային ուժն է համարվում, սակայն այդ ռեժիմի կործանիչների կործանվելուց հետո, ապացուցվեց նրանց հայտարարության կեղծ լինելը: