Միջսիրիական բանակցությունները կկայանան հունվարի վերջին Ժնևում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i841-Միջսիրիական_բանակցությունները_կկայանան_հունվարի_վերջին_Ժնևում
Միջազգային հանրությունը շարունակում է աշխատել միջսիրիական բանակցությունների կազմակերպման շուրջ: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ բանակցություններն, ամենայն հավանականությամբ, կկայանան հունվարի վերջին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2016 13:27 Asia/Tehran
  • Միջսիրիական բանակցությունները կկայանան հունվարի վերջին Ժնևում

Միջազգային հանրությունը շարունակում է աշխատել միջսիրիական բանակցությունների կազմակերպման շուրջ: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ բանակցություններն, ամենայն հավանականությամբ, կկայանան հունվարի վերջին:

Որոշ աղբյուրներ բանակցությունների հավանական ժամկետ են նշում հունվարի 25-ը, սակայն, ինչպես նշում է RIA Novosti գործակալությունը, Ստեֆան դե Միստուրան Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ «հունվարի 25-ը սուրբ օր չէ միջսիրիական բանակցությունների մեկնարկի համար, բայց ՄԱԿ-ը ձգտում է բանակցությունները սկսել մինչև հունվարի վերջ»:

Մինչ այդ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը պետք է ավարտի իր խորհրդակցությունները բանակցող բոլոր կողմերի հետ: Առաջնային խնդիր է պատվիրակությունների կազմի հստակեցումը: Իրանը, Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ հայտարարում են, որ սիրիական ընդդիմադիր պատվիրակության կազմում ահաբեկչական կազմակերպութոյւնների ներկայացուցիչներ չպետք է լինեն:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ցյուրիխում քննարկել են սիրիական կարգավորման գործնական քայլերը: Բանակցությունների արդյունքում Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Սիրիայի աջակցության խմբի մյուս մասնակիցները չեն մասնակցելու Ժնևի միջսիրիական բանակցություններին, այլ միայն ուղեկցելու են նրանց:

Միջսիրիական բանակցությունների արդյունավետությունը, որի հետ կապված հույսերն առանց այն էլ այդքան էլ մեծ չէին, վտանգի տակ հայտնվեց հունվարի սկզբին Իրանի և Սաուդայն Արաբիայի միջև սրված հարաբերությունների պատճառով:

armedia.am/

23/1/2016