Էրդողանն ու Սաուդյան Արաբիայի թագավորը քննարկել են սիրիական հիմնախնդիրը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i84223-Էրդողանն_ու_Սաուդյան_Արաբիայի_թագավորը_քննարկել_են_սիրիական_հիմնախնդիրը
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են սիրիական հիմնախնդիրը, այս մասին գրում է «Սաբահ» պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2018 06:28 Asia/Tehran
  • Էրդողանն ու Սաուդյան Արաբիայի թագավորը քննարկել են սիրիական հիմնախնդիրը

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են սիրիական հիմնախնդիրը, այս մասին գրում է «Սաբահ» պարբերականը:

Հայտնի է, որ կողմերն ընդգծել են տարածաշրջանային խնդիրներում երկու երկրների սերտ համագործակցության կարևորությունն ու պատրաստակամություն հայտնել շարունակել փոխգործակցությունը:
Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը հեռախոսային խոսակցության ընթացքում իր աջակցությունն է հայտնել սիրիական հիմնախնդրի հարցում ժնևյան բանակցային գործընթացին ու դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին:
Նշվում է, որ Էրդողանը նաև մանրամասն տեղեկատվություն է հաղորդել Սաուդյան Արաբիայի թագավորին Սիրիայի Աֆրին շրջանում թուրքական ԶՈւ-ի կողմից շարունակվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընթացքի մասին:

Tert.am