Գուտերեշ .«Իրաքի վերակառուցումը պետք է իրականացվի ազգային հաշտության պայմաններում»
Ողջունելով Իրաքի վերակառուցման տարբեր նախաձեռնությունները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է. «Իրաքի վերակառուցումը պետք է իրականացվի ազգային հաշտության պայմաններում»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը Քուվեյթում գումարված Իրաքի վերակառուցման միջազգային համաժողովին առընթեր , Անտոնիո Գուտերեշը կարևոր է գնահատել այդ երկրում սպասվող ընտրությունները, նշելով.«Պետք է կրթության ու աշխատատեղերի ստեղծման ոլորտներում Իրաքում ահաբեկչությունից տուժած երիտասարդների ու կանանց համար քայլեր անել, որպես հնարավոր լինի երկիրը դեպի զարգացում տանել»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը համաժողովի մասնակիցներին ուղղված խոսքերով ասել է .«Այս համաժողովը հույս է ներշնչում Իրաքի ժողովրդին»:
Տարբեր աղբյուրների փոխանցամբ՝ Քուվեյթում կայացած համաժողովին Թուրքիան, Համաշխարհային բանկը , Քուվեյթը և Կատարը համապատասխանաբար 5 , 4.7 , 2 և մեկ միլիարդ, իսկ ճապոնիան և Եվրամիությունը 600 և 400 միլիոն դոլար գումարով պատրաստ են ներդրում կատարել Իրաքի վերակառուցման գործում: