«Համաս»-ը հակազդել է ԱՄՆ-ի կողմից նոր շրջափակումներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i84379-Համաս_ը_հակազդել_է_ԱՄՆ_ի_կողմից_նոր_շրջափակումներին
«Համաս» շարժումը խաղաղ քաղաքացիներին որպես մարդկային վահան օգտագործելու պատրվակով իր դեմ նոր պատժամիջոցներ կիրառվելու համար նոր օրենքի նախագծի վավերացումը Սիոնիստական ռեժիմին համընթաց քայլ է համարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2018 14:17 Asia/Tehran
  • «Համաս»-ը հակազդել է ԱՄՆ-ի կողմից նոր շրջափակումներին

«Համաս» շարժումը խաղաղ քաղաքացիներին որպես մարդկային վահան օգտագործելու պատրվակով իր դեմ նոր պատժամիջոցներ կիրառվելու համար նոր օրենքի նախագծի վավերացումը Սիոնիստական ռեժիմին համընթաց քայլ է համարել:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում «Համաս»-ի խոսնակ Ֆուզի Բարհումը հինգշաբթի օրը հավելել է. ««Համաս»-ի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու համար ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան քայլն իրականացվում է Պաղեստինի հարցը և Պաղեստինի ժողովրդի իրավունքները կրճատելու ուղղությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագծերի շրջագծում»:

«Այս շարժումը համարվում է Պաղեստինի ժողովրդի գլխավոր բաժիններից մեկը և «Համաս»-ի գոյության փիլիսոփայությունը սիոնիստ զավթիչների ոտնձգությունների ու ոճրագործությունների դիմաց Պաղեստինի ժողովրդի զավակների և խաղաղ քաղաքացիների պաշտպանումն ու հովանավորումն է»,-հայտարարել է «Համաս» շարժման խոսնակը:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատնը հինգշաբթի օրն ընդունեց «Համաս» շարժման դեմ նոր պատժամիջոցների օրենքի նախագիծը: Այս նախագիծը նպատակ ունի նոր պատժամիջոցներ գործադրել Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ «Համաս»-ի դեմ: