Լիբանանի ԱԳ նախարարը դիմավորել է ամերիկացի գործընկերոջը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i84385-Լիբանանի_ԱԳ_նախարարը_դիմավորել_է_ամերիկացի_գործընկերոջը
Reuters լրատվական գործակալությունը հայտարարել է,որ Լիբանանի նախագահական պալատում ԱՄՆ պետքարտուղարի դիմավորման արարողությունը դիվանագիտական նորմերից դուրս է եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2018 14:39 Asia/Tehran
  • Լիբանանի ԱԳ նախարարը դիմավորել է ամերիկացի գործընկերոջը

Reuters լրատվական գործակալությունը հայտարարել է,որ Լիբանանի նախագահական պալատում ԱՄՆ պետքարտուղարի դիմավորման արարողությունը դիվանագիտական նորմերից դուրս է եղել:

ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ, Reuters-ն անդրադառնալով Լիբանանի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլի կողմից ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին դիմավորելու արարողությանը, գրել է. «ԱՄՆ Պետքարտուղարը մի քանի րոպե սպասել է  նախագահական պալատում, որպեսզի այս երկրի ԱԳ նախարարը դիմավորի նրան»:

Շարունակելով իր տարածաշրջանային ուղևորությունը, Թիլերսոնն այսօր ժամանել է Բեյրութ, լիբանանցի պաշտոնատարների հետ հանդիպելու նպատակով: 

Իր տարածաշրջանային ուղևորության ընթացքում, Թիլերսոնն այցելել է նաև Եգիպտոս, Հորդանան և Քուվեյթ: Նա պատրաստվում է Լիբանան կատարած կարճ այցից հետո մեկնել Թուրքիա: 

Reuters-ը հավելել է.«Հեռուստաընկերությունները եթեր են տվել Լիբանանի նախագահական պալատում  այդ երկրի ԱԳ նախարարին սպասող Թիլերսոնի պատկերները, որտեղ նա նստած սպասում էր, որպեսզի Բասիլը ներս մտնի ու դիմավորի նրան: Րոպեներ անց Լիբանանի ԱԳ նախարարը մտնում է դահլիճ ու դիմավորում իր ամերիկացի գործընկերոջը»: 

Թիլերսոնը այնուհետև հանդիպել է Լիբանանի նախագահ Միշել Աունին: 

Reuters-ը գրել է.«Լիբանանի ԱԳ նախարարը նույնիսկ չցանկացավ իր ամերիկացի գործընկերոջը դիմավորել նախագահական պալատի մուտքի մոտ»: