Թուրքիայում հոլանդացի դիվանագետը Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի պատճառով կանչվել է ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i84701-Թուրքիայում_հոլանդացի_դիվանագետը_Հայոց_ցեղասպանության_ճանաչման_նախագծի_պատճառով_կանչվել_է_ԱԳՆ
Հոլանդիայի խորհրդարանի օրակարգում քննարկվելիք Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագծերի հետ կապված Թուրքիայում Հոլանդիայի դեսպանության գործերով հավատարմատարը կանչվել է երկրի ԱԳՆ։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Փետրվար 19, 2018 12:02 Asia/Tehran
  • Թուրքիայում հոլանդացի դիվանագետը Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի պատճառով կանչվել է ԱԳՆ

Հոլանդիայի խորհրդարանի օրակարգում քննարկվելիք Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագծերի հետ կապված Թուրքիայում Հոլանդիայի դեսպանության գործերով հավատարմատարը կանչվել է երկրի ԱԳՆ։

Թուրքական Haberler–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ–ում Հոլանդիայի դեսպանության գործերով հավատարմատարին Թուրքիայի դժգոհություն են փոխանցել Հոլանդիայի խորհրդարանի օրակարգում գտնվող Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագծերի հետ կապված։

Նշենք, որ Հոլանդիան տարիներ առաջ է ճանաչել  Հայոց ցեղասպանությունը, սակայն նոր նախագծով նախատեսվում է ապրիլի 24–ին նախարարի մակարդակով այցելություն ապահովել Երեւանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։

News.am