ՌԴ-ն պատրաստ է միջնորդ լինել սիրիական Աֆրինում իրավիճակը կարգավորելու համար
Փետրվար 20, 2018 05:39 Asia/Tehran
Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել սիրիական Աֆրինում իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը: «Մենք մեր դերը որևէ մեկին չենք «փաթաթում», բայց եթե այն պահանջված լինի, ապա մենք պատրաստ ենք մատուցել ծառայություններ, որպեսզի դադարեցվի արյունահեղությունը»,- ասել է Բոգդանովը: Թուրքիայի գլխավոր շտաբը հունվարի 20-ից հայտարարել է «Ձիթենու ճյուղ» օպերացիայի մասին՝ սիրիական Աֆրինում տեղակայված քրդերի դեմ:
armenpress.am
Պիտակ